Ամեն ինչ տոն օրերի մասին
Ամանորյա տոները սթրես են օրգանիզմի համար

«Նշանակություն չունի, թե ինչ կպատահի Ձեզ հետ, այլ, թե ինչպես դուք կվերաբերվեք դրան»: Հանս Սելյե
Ամանորյա տոներն օրգանիզմի (և հոգու, և մարմնի) համար սթրես են: Ինչպես գլուխ հանել ամանորյա խառնաշփոթից: Հոգեբանները խորհուրդ են տալիս տոներին նախապատրաստվելիս հումորի զգացումը չկորցնել, խորը շնչել և ամեն ինչին տրամաբանական մոտեցում ցուցաբերել: Չէ որ այդ օրերը չափից ավելի ուտելու, ալկոհոլիզմի և վնասվածքներ ստանալու ամենածանր ժամանակահատվածն են: Օրգանիզմը մի շարք բարոյական և հոգեբանական ուժեր է ծախսում տոնական միջոցառումների նախապատրաստման, նաև հենց տարեմուտի վրա: Էլ չենք խոսում ՙվերականգնողական՚ շրջանի մասին, որը ձգվում է ամբողջ արձակուրդային օրերի ընթացքում:
Բժիշկներն, անկասկած, խորհուրդ են տալիս այդքան անտարբեր չլինել առողջության նկատմամբ, սակայն հարկ է ուրախանալ, ինչպես բոլորը: Միայն մի տարբերությամբ, եթե օժտված լինեք տարրական գիտելիքներով, ապա կօգնեք հոգուն և մարմնին այդպիսի ՙսթրեսային՚ իրավիճակներից ավելի հեշտ դուրս գալ: Եվ այսպես.
Սթրես
Եթե դուք կարևոր գործերն անընդհատ թողնում եք վաղվան, ապրումներից, անկասկած, չեք խուսափի: Չէ որ ստույգ գիտեք` նոր տարին կգա, այդ ժամանակ էլ կմտածեք: Սակայն փորձեք ամեն ինչ հնարավորինս նախօրոք կատարել. հարազատների և ընկերների համար նվերներ ձեռք բերել, մեկ ամիս առաջ գրանցվել գեղեցկության սրահում, եթե այդ ծառայություններն անհրաժեշտ են: Չէ որ տոներին մոտ նման ծառայություններից ցանկացողների թիվն ավելանում է և չարժե հույս դնել հաջողության վրա:
Երբ արդեն սկսել եք Ամանորի համար անհրաժեշտ իրերի փնտրտուքով վազվզել այս ու այն կողմ, մի պահ կանգ առեք, խորը շունչ քաշեք, արտաշնչեք ու փակեք աչքերը: Երբ դրանք բացեք, ձեզ ավելի լավ կզգաք, ուժերն ու ողջախոհությունն էլ կավելանան:
Մեկ րոպե ծիծաղը կյանքը երկարացնում է կես ժամով: Չնայած ժամանակի մշտական անբավարարությանը, հնարավորություն գտեք որևէ գիրք կարդալու, հումորիստական հաղորդումներ դիտելու, ընկերների հետ շփվելու համար: Հաճելի շփումներն ունակ են լիովին փոխելու ձեր տրամադրությունը: Ծիծաղը գլխացավի և հոգնածության դեմ ամենալավ դեղն է:
Տոներին նախապատրաստվելիս ձեր «հոգեկան իմունիտետին» կօգնի յոդ պարունակող մթերքը: Պաղպաղակը գերազանց կերպով հանում է սթրեսը, շոկոլադը բարձրացնում տրամադրությունը: Հետազոտությունների համաձայն, յուրաքանչյուր մարդ, ով իր քաղցրի չափաքանակը չի ստանում, միշտ գրգռված կամ ճնշված տրամադրություն է ունենում: Սակայն հիշեք, որ չափից ավելի շաքարը վնասակար է:
Սնունդը
Երբ նախատոնական բոլոր հոգսերն ավարտվել են և արդեն նստել եք սեղանի շուրջ և մտածում եք, որ կարելի է արդեն թուլանալ, առողջ կենսակերպի ճանապարհին ևս մեկ «ծուղակ» է սպասվում:
Աշխատեք ուտելը սկսել թեթև աղցաններից, ընդ որում, բանջարեղենային, որոնք բուսական ձեթով են համեմվել: Օգտակար բջջանյութերը ոչ միայն որոշ ժամանակ կհագեցնեն ախորժակը, այլև կնպաստեն հիմնական սննդի յուրացմանը: Փորձեք խուսափել աղի, կծու ուտեստներից, որպեսզի այդ մի քանի օրերի ընթացքում ավելորդ կիլոգրամներ չհավաքեք: Նաև չմոռանաք, որ աղն օրգանիզմում պահում է ջուրը, որն էլ կարող է այտուցներ առաջացնել: Չափից ավելի հեղուկ մի ընդունեք, դա կարող է ստամոքսում փքվածություն դրսևորել: Եվ հիշեք. ամանորը տոն է, այլ ոչ թե ուտելու մրցույթ:
Սնունդը դանդաղ ծամեք: Իմաստուն չինացիներն ասում են.«Եթե ցանկանում ես առողջ լինել սնունդը ծամիր 50 անգամ, եթե ցանկանում ես երկարակյաց լինել` 100 անգամ, իսկ եթե ցանկանում ես անմահ դառնալ, ծամիր 150 անգամ»:
Ալկոհոլը
Տոնական սեղանի մոտ նստելուց առաջ խմեք սև, թունդ թեյ` կիտրոնով և մեղրով կամ սուրճ: Կիտրոնը չեզոքացնում է ալկոհոլի ազդեցությունը:
Միջոցառումից մի քանի ժամ առաջ որևէ յուղոտ բրդուճ կերեք (օրինակ, հացի վրա կարագ քսած), որպեսզի ստամոքսի լորձաթաղանթի ճարպային թաղանթն արգելակի ալկոհոլի ներծծումը: Սակայն դրանից հետո ոչ մի յուղոտ ուտեստ չուտել: Ալկոհոլից հետո աշխատեք թեթև աղցաններ, բանջարեղեն ուտել:
Սպիրտային խմիչքների ընդունումից հետո արյան մեջ բարձրանում է ացետիլալդեհիդի խտությունը, որն օրգանիզմում հանգեցնում է օքսիդա-վերականգնողական գործընթացների խանգարման, ինչի հետևանքով էլ առաջանում է թունավորում, կամ, ինչպես ժողովուրդն է անվանում`խումար:
Առավոտյան խումարից դուրս գալու համար, հարկ է թեթև սնունդ (ջրալի ճաշ, շիլաներ, թեյ և այլն), նաև ակտիվացված ածուխ ընդունել:
Բոլոր դեպքերում ամանորյա տոներն ու արձակուրդներն առջևում են: Աշխատեք այդ ընթացքում լավ հանգստանալ և առանց առողջությանը վնասելու դիմավորել նոր տարին: Զուգորդեք ձեր ցանկություններն ու օրգանիզմի պահանջները, հաճախ լսեք ինքներդ ձեզ:

Կարդացեք նաև


Աշխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին նշվում է Սուրբ Վալենտինի օրը (կամ Բոլոր սիրահարների օրը): Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրն արդեն 16 դար է, ինչ գոյություն ունի, սակայն սիրո տոները հայտնի էին դեռևս...


Իր ժողովրդական տոնակատարութուններով Տրնդեզը ռուսական Բարեկենդանն է հիշեցնում, սակայն կաթոլիկ տոնի` Սուրբ Վալենտինի տարրերով, քանի որ այս օրվա գլխավոր գործող անձիք...


Հին Նոր տարին բացառիկ պատմական երևույթ է, լրացուցիչ տոն, որը ստացվել է տարեգրման փոփոխման արդյունքում: Օրացույցների նշյալ բաժանման արդյունքում մենք նշում ենք երկու «Նոր տարի»՝ հին և նոր ոճով...


Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է...


Հունվարի 6-ին Հայկական Առաքելական եկեղեցին նշում է Աստվածահայտնության և Հիսուս Քրիստոսի ծննդյան տոները, որոնք սահմանված են ի հիշատակ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Մկրտության իրադարձությունների...


Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին...


Նոր տարին տոնելու ավանդույթը գալիս է հնագույն ժամանակներից: Այդ ավանդույթների մի մասը փոխառել են տարբեր ժողովուրդներ: Հին Եգիպտոսում Նոր տարին նշում էին Նեղոսի հեղեղումների ժամանակ, երբ դուրս էր գալիս Սիրիուս սրբազան աստղը...


Հիսուս Քրիստոսի ծնունդը ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկն է: Տոնի հիմքում Բեթղեհեմ քաղաքում Մարիամ Աստվածածնի կողմից Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծնունդն է: Տոնը նշում են և՛ կաթոլիկները, և՛ ուղղափառները...


Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրը քրիստոնեական ամենակարևոր տոներից է: Այդ օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ծնունդը նշում են ոչ միայն արևմտյան, այլև աշխարհի ուղղափառ եկեղեցիների մի ողջ համակարգ, ովքեր XX դարի 20-ականներին ընդունել են Նորյուլիանական օրացույցը...


Սուրբ Ծնունդը համարվում է մեծ տոն, որը հաստատվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի ծննդյան` Բեթղեհեմում: Քրիստոսի ծնունդը քրիստոնեական կարևորագույն տոներից է և դարջել է պետական տոն աշխարհի ավելի քան 100 երկրներում: Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը նշում են ոչ...


Հայկական ավանդական տոների շարքում Վարդավառը (Վարդանար կամ Վարդավառ), իհարկե, ամառային ամենամեծ տոնն է, այն նաև Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր և ժողովրդի ամառային ամենասիրելի...


Համբարձումը Հայաստանում որպես տոն հաստատվել է IV-V դարերում և տոնվում է Սուրբ Զատիկից քառասուն օր անց: Հարություն առնելուց հետո Քրիստոսը դեռ քառասուն օր երևաց աշակերտներին ու Աստծո Արքայության մասին խոսեց...


Ամանորի տոնածառ
Տոնածառի պատմությունը շատ հին է, սկիզբ է առնում հոների ժամանակներից և առնչվում է Կենաց ծառի պաշտամունքի հետ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն